16:42 | 02.04.14 | Նորություններ | 3379
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը iPhone 5S սմարթֆոն է նվիրել առաջին հաճախորդին, ով Beeline-ի բաժանորդ է դարձել MNP ծառայության միջոցով։
Սմարթֆոնի սեփականատեր է դարձել Բալահովիտ համայնքի բնակիչ Զորիկ Սողոմոնյանն, ով ապրիլի 1-ին դիմել էր Աբովյան քաղաքում գտնվող Beeline գրասենյակ, երկու բջջային հեռախոսահամարները Beeline ցանց տեղափոխելու խնդրանքով:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։
«Ցանկանում եմ, որ մեր նվերը պարգեւի ձեզ միմիայն դրական զգացմունքներ, շփման ուրախություն՝ հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ շփվելիս, ինչպես նաեւ հանդիսանա հարմար գործիք Beeline ծառայություններից օգտվելիս։
Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ մեր ընկերությունն ընտրելու համար։ Խոստանում եմ, որ ձեր վստահությունը պարզ եւ հարմար Beeline ծառայությունների հանդեպ չի նվազի»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընդհանուր առմամբ MNP ծառայության գործարկման առաջին օրը «ԱրմենՏել» ընկերությունը ստացել է Beeline ցանց տեղափոխվելու 66 հայտ։
Այն բաժանորդներն, ովքեր անցում կկատարեն Beeline ցանց մինչեւ ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամիս՝ 3 ամսվա ընթացքում, կստանան բոնուս 70 րոպե անվճար զանգեր կատարելու իրավունք դեպի բոլոր ՀՀ բջջային ցանցեր։