12:44 | 01.04.14 | Նորություններ | 3678

12 բաժանորդներ արդեն դիմել են Orange-ի ցանց տեղափոխվելու համար

Այսօրվանից Հայաստանում գործում է շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (Mobile Number Portability-MNP) :

Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ ապրիլի 1-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ այլ օպերատորներից Orange-ի ցանց տեղափոխվելու համար դիմել է 12 անհատ եւ մեկ կորպորատիվ բաժանորդ:

«Հայաստանյան շարժական կապի շուկայի համար այսօր նշանակալից օր է: Համարների տեղափոխելիությունը բաժանորդներին լիակատար ազատություն է տալիս»,- ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ավելի քան 30 հազար քաղաքացիներ այցելել են MNP-ի մասին տեղեկություն ստանալու համար ստեղծած www.1qayl.am կայքը, իսկ ավելի քան 7 հազարը զանգահարել են 055000222 թեժ գծի հեռախոսահամարով:

Orange Արմենիա ընկերության բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ MNP-ի մեկնարկի առթիվ ընկերությունը անակնկալ է պատրաստել. 7 օր շարունակ Ազատության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար թռչել օդապարիկով: Հետագայում այս հնարավորությունը կընձեռվի նաեւ Գյումրու եւ Վանաձորի բնակիչները:

«Այս նախաձեռնությամբ մենք փորձեցինք ազատության զգացումը հաղորդել մեր քաղաքացիներին», - ասել է Արամ Մկրտչյանը: