17:12 | 31.03.14 | Նորություններ | 3382

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի մրցաշարը

Ավարտվել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը:

Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան , իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր:

Եզրափակիչ խաղում Մեդիամաքս-ի թիմը հաղթեց «Լայմ» հեռուստաընկերության թիմին: Երրորդ տեղը գրավեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը:

Մեդիամաքս-ի թիմը պարգեւատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով:

Փակման արարողությանը ներկա գտնվեցին եւ մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին «Արարատ-73» թիմի անդամներ Սերգեյ Պողոսյանը եւ Նիկոլայ Ղազարյանը:

Պատվոգիր ստացավ նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: