15:03 | 28.03.14 | Նորություններ | 3027
«ԱրմենՏել» ընկերությունն այսօր (ապրանքանիշը Beeline) հայտնել է, որ լիովին պատրաստ է Հայաստանում MNP (Շարժական կապի համարների տեղափոխելիության) ծառայության մեկնարկին։
«Ապրիլի 1-ից սկսած, պահպանելով բջջային հեռախոսահամարը` ներառյալ կոդը, կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաեւ նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Պարզ, հարմար, Քեզ համար» դա մեր կարգախոսն է, որը արտացոլում է մեր վերաբերմունքը բաժանորդների հանդեպ։ Մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների եւ ծառայությունների մատուցման ժամանակ։ Մենք հրավիրում ենք հաճախորդներին գնահատել ընկերության նոր մոտեցումը եւ օգտվել Հայաստանի առաջին եւ խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի բոլոր առավելություններից»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP-ի մասին: