Սերգեյ Բելոուսովը:
Սերգեյ Բելոուսովը:
Սերգեյ Բելոուսովը:
Սերգեյ Բելոուսովը:
Սերգեյ Բելոուսովը:
Սերգեյ Բելոուսովը:
16:32 | 21.03.14 | Հարցազրույցներ | exclusive 1741
Այսօր «Այբ» դպրոցում ռուսաստանյան հայտնի ձեռնարկատեր եւ վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովը ՏՏ հայաստանյան ներկայացուցիչների համար հանդես է եկել «Smart Money for Smart Start-ups» դասախոսությամբ:
Սերգեյ Բելոուսովը Acronis ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, Runa Capital-ի ավագ գործընկերը, Phystech Ventures-ի խորհրդականն ու վենչուրային գործընկերը, Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահը:
Սերգեյ Բելոուսովը պատմել է Runa Capital վենչուրային հիմնադրամի մասին, որը 2011 թ. ունեցել է $15 մլն. կապիտալ, իսկ այսօր այն կազմում է $135 մլն.: Հիմնադրամը ֆինանսավորել է 32 ընկերություն:
Runa Capital-ը ներդրումների ծավալով առաջատար դիրքեր է զբաղեցնում կրթության, գիտության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում ավտոմատացում ապահովող ստարտափ ընկերություններում, ինչպես նաեւ ամպային տեխնոլոգիաներով (cloud computing) եւ բարդ ծրագրային ապահովումներով (complex software) զբաղվող ընկերություններում:
Սերգեյ Բելոուսովը իր ելույթում ներկայացրել է, թե ինչպե՞ս կարելի է օգնել ստարտափներին, ի՞նչ է անհրաժեշտ ստարտափի հաջող զարգացման համար եւ անդրադարձել ՏՏ զարգացման հիմնական միտումներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ նրա ելույթից:
ՏՏ զարգացումների մասին
Բոլորին հայտնի ՏՏ երեք հիմնական ոլորտները` բջջային տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերն ու ամպային տեխնոլոգիաները, հսկայական փոփոխություններ են ապահովում ՏՏ արդյունաբերության մեջ:
Սոցիալական ցանցերը հսկայական նշանակություն ստացան, երբ մարդիկ գիտակցեցին, որ դրանց միջոցով նրանք ապահովում են իրենց հիմնական բնազդների բավարարումը: Կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում կյանքն առանց սոցիալական ցանցերի: Ֆեյսբուքը անջատելու դեպքում նրանք իրենց այնպես կզգան, կարծես իրենց արգելել են խոսել կամ ուտել:
Կարծում եմ, 10 տարի հետո Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ կունենա մշտապես ցանցին միացված գերարագ համակարգչային տեխնոլոգիա, որից մշտապես կօգտվի:
Սերգեյ Բելոուսովը:
Lուսանկարը` Մեդիամաքս:
ՏՏ ոլորտը շատ արագ փոխվում է եւ պարզ չէ ինչ է մեզ սպասվում: Օրինակ, 10 տարի առաջ ոլորտի առաջատարները Microsoft եւ Google ընկերություններն էին: Այն ժամանակ ակնհայտ էր, որ Google-ը որոնողական համակարգ է, իսկ Microsoft-ը պլատֆորմ, իսկ այսօր Google-ը ինքն է պլատֆորմ դառնում` ռոբոտների, ավտոմեքենաների եւ այլ սարքավորումների համար:
Հասկանալի չէ, թե ինչ կլինի Microsoft-ի հետ, Microsoft Office-ը այլեւս չի կարողանում դիմադրել Google docs-ի մրցակցությանը:
Apple-ը անհաղթ խաղացող էր թվում բջջային սարքավորումների ոլորտում, սակայն Samsung ընկերությունն այս պահին դանդաղ, բայց հստակ տեմպերով փորձում է հաղթել Apple-ին: Եթե վերջինս ինչ-որ բան չանի, ակնհայտ է, որ կկորցնի իր առաջատար դիրքը:
ՏՏ արագ փոփոխություններն իրականում մեծ հնարավորություններ են ստեղծում ստարտափ ընկերությունների համար:
Ո՞ր ստարտափ գաղափարն է համարվում հաջող
Իմ կարծիքով, ստարտափ ստեղծողը պետք է առաջին հերթին գիտակցի, որ գաղափարը ընդհանուր գործընթացի շատ փոքր մասն է: Այնուամենայնիվ, գաղափարը կարող է հաջողության հասնել, եթե ուղղված է կարեւոր խնդրի լուծմանը, որն անհանգստացնում է մեծ թվով մարդկանց: Նաեւ նկատել եմ, որ առավել հաջող գաղափարները ուղղված են մարդկանց հիմնական բնազդներին, ինչպես օրինակ ընկերների հետ կիսվելը (sharing) կամ «ամբիոնից հայտարարություն» անելը, այդպիսի հնարավորություն ապահովում է, օրինակ, Twitter-ը:
Սերգեյ Բելոուսովը:
Lուսանկարը` Մեդիամաքս:
Ինչպե՞ս օգնել ստարտափներին
Փորձում ենք օգնել երեք հիմնական ուղղություններով`
1. Կոմերցիոն ծրագրային ապահովման մշակում`բավականին բարդ է մշակել այնպիսի ծրագրային ապահովում, որից կօգտվեն միլինավոր մարդիկ: Նման բան դպրոցում կամ համալսարանում չեն սովորեցնում: Մեր ընկերությունում կան տասնյակ մարդիկ, ովքեր օգնում են հարթել կոմերցիոն գործընթացը եւ մշակել ծրագրային ապահովում:
2. Բիզնեսի զարգացում`ինձ համար այս փուլում ամենակարեւորը ճիշտ ռազմավարության, բիզնես-մոդելների եւ շուկաների ընտրությունն է: Իմաստ չունի մարքեթինգային որակյալ ծառայություններ փնտրել Հայաստանում կամ Ռուսաստանում, փորձագիտական ճիշտ օգնություն գտնելու համար հայացքը պետք է ուղղել դեպի արտասահման:
3. Պրոֆեսիոնալ կառուցված գործողություններ`սա ենթադրում է պրոֆեսիոնալ կառուցված կորպորատիվ իրավաբանական համակարգ, օպտիմիզացված հարկեր, պատենտների կառավարում եւ այլն:
Ակնարկներ ստարտափների զարգացման համար
• Ունենալ մեկ առաջնորդ եւ մոտիվացված ուժեղ թիմ;
• Զբաղվել լուրջ խնդիրներ լուծող պրոդուկտների արտադրությամբ;
• Keep narrow focus` սկսել փոքր խնդիրների լուծումից. իմաստ չունի ստեղծել հավելված, որը միաժամանակ կարող է մրցակցել ոլորտի բոլոր առաջատարների հետ;
• Խաղաղ լուծումներ գտնել ներքին խնդիրների կարգավորման համար;
• Համառություն դրսեւորել;
• Սովորել ճիշտ աշխատել ներդրողների հետ;
• Հոգալ բիզնես գործընթացների մասին;
• Չմոռանալ մրցակցության մասին;
• Ստարտափ ստեղծողի առաջին եւ միակ մտահոգությունը պետք է աշխատանքը լինի:
Տեքստը` Մարիամ Մանոյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան