13:30 | 18.03.14 | Նորություններ | 3083

«911» ծառայությանն ուղղված զանգերն անվճար կլինեն բոլոր բաժանորդների համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում քննարկել եւ ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:

Ինչպես հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր եւ այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայությանը:

Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում եւ զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։