10:25 | 19.02.14 | Նորություններ | 4027
Շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) թեստավորման աշխատանքները գտնվում են վերջնականացման փուլում:
Այս մասին Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է Orange Արմենիա ընկերության կորպորատիվ հարցերի եւ հանրային կապերի համակարգող Գայանե Իգիթյանը:
Նա վստահեցրել է, որ ծառայության գործարկման հետ կապված տեխնիկական լուրջ խնդիրներ չկան, անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համապատասխան :
«Տեխնիկական աշխատանքներից բացի, այս պահին նաեւ հաստատում ենք ներքին ընթացակարգերը` ապրիլի 1-ին ծառայության հաջող մեկնարկն ապահովելու, ինչպես նաեւ համարների տեղափոխման գործընթացը բաժանորդների համար հարմար ու պարզ դարձնելու համար», - տեղեկացրել է Գայանե Իգիթյանը: