15:49 | 17.02.14 | Նորություններ | 3666

ԱրմենՏել-ը MNP-ն կփորձարկի մարտի սկզբին

Ս.թ. ապրիլից մեկից Հայաստանում պետք է ներդրվի Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (Mobile Number Portability-MNP):

Մեդիամաքս-ը դիմել է կապի օպերատորներին` խնդրելով տեղեկացնել, թե ինչքանո՞վ են նրանք պատրաստ ծառայության ներդրմանը:

ԱրմենՏել-ից (Beeline ապրանքանիշ) վստահեցրել են է, որ ընկերությունը տեխնիկապես պատրաստ է շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի մեկնարկին։

«Մարտի սկզբին նախատեսվում է անցկացնել համակարգի աշխատանքի թեստավորում, որի արդյունքներից էլ կախված կկատարվեն վերջնական կարգավորումները», - Մեդիամաքս-ին տեղեկացրել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Օրանժ Արմենիայի պատասխանները կներկայացնենք հաջորդիվ: