16:58 | 24.12.13 | Նորություններ | 810
Հայաստանի ՏՏ ոլորտի գլխավոր խնդիրներից են մնում կադրերի պակասը եւ արտահոսքը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գրիգոր Բարսեղյանի կարծիքով, կրթական համակարգը դեռ չի կարողանում ապահովել ոլորտը համապատասխան քանակի մասնագետներով:
“Անհրաժեշտ է բարձրացնել կրթական համակարգի մակարդակը եւ ավելի շատ մասնագետներ պատրաստել”, - ասել է նա:
Նրա կարծիքով, ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսքը պայմանավորված է նրանով, որ նրանք չեն տեսնում հետագա զարգացման հնարավորություններ Հայաստանում:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ՏՏ ոլորտի 420 մասնագետ, ներառյալ ուսանողներ, վերապատրաստում են անցել Microsoft-ի ՏՏ ակադեմիայում: