13:44 | 24.12.13 | Նորություններ | 3650

Ուսումնասիրության համաձայն, Orange-ի ցանցը լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար

P3 գերմանական աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում եւ եվրոպական մի շարք այլ երկրներում կատարված միջազգային ուսումնասիրության արդյունքներով, 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների եւ առաջին անգամ՝ նաեւ Եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:

Այս մասին հաղորդում է Օրանժ Արմենիայի մամուլի ծառայությունը:

Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք չափանիշներ. մուտքը վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում ու ստացում, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը եւ այլն:

«Հայաստանում եւ անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգեւատրում է մեր աշխատակիցների ջանքերը», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում: 

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով: