16:38 | 05.12.13 | Նորություններ | 3821

Կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ:

«Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը եւ Էմմա Ասատրյանը:

Պարերի բեմադրման համար Երեւան է հրավիրվել հայտնի բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր եւ պարուսույց Վալերի Արխիպովը: