13:10 | 28.11.13 | Նորություններ | 3039
Հայկական ակնաբուժության նախագիծը եւ Orange Հիմնադրամն ամփոփել են 2011-2013 թթ. աշխատանքների արդյունքները` տեղեկացնելով, որ երեք տարիների ընթացքում ՀՀ ավելի քան 50 000 բնակիչներ օգտվել են անվճար ակնաբուժական ծառայություններից:
Վերջին երեք տարիների համագործակցության շնորհիվ 40 688 մեծահասակներ եւ 9 997 երեխաներ անցել են ակնային զննումներ, 6,498 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն շարժական հիվանդանոցում:
Իրականացվել է 3 768 վիրահատություն եւ լազերային բուժում, դուրս է գրվել 18 140 ակնոց, 3 659 երեխաներ 53 մարզային դպրոցներում անցել են ակնային խնամքի դասընթացներ:
Սրանք են ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի եռամյա գործունեության արդյունքները Հայաստանի ինը մարզերում, որոնցից Շիրակի ու Արագածոտնի մարզեր իրականացվել են կրկնակի այցելություններ:
Աչքի շարժական հիվանդանոց, որն այս օրերին Ապարանում է կայանել, այսօր այցելել էին ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի ղեկավարները: Այցի նպատակն էր ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին Արագածոտնի մարզում եւ ամփոփել նախագծի արդյունքները:
«Orange Հիմնադրամն իր մարդասիրական գործունեության հիմնական ուղղություններից մեկն է դարձրել հոգածությունը առողջական խնդիրներ եւ հատկապես տեսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաների խնդիրներին: Ուրախությամբ ենք տեսնում, որ այս նախաձեռնությունն իսկապես փոխում է մարդկանց կյանքը», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: