18:09 | 27.11.13 | Նորություններ | 2281
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հյուրընկալել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջեւ անցկացված խաղարկության երկրորդ փուլի hաղթողներին:
Նվերները նրանց հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների այն բաժանորդների համար, ովքեր ունեցել են «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդագրություն: Խաղարկությանը չեն մասնակցել միակողմանի կամ երկկողմանի անջատված հեռախոսահամարները, ինչպես նաեւ նախորդ խաղարկության արդյունքում սմարթֆոն ստացած 20 բաժանորդները:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:
«Անձնական», «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: