18:15 | 26.11.13 | Նորություններ | 937

IBM-ը start up-երի հետ համագործակցության նոր առաջարկ է ներկայացրել

IBM կորպորացիան բիզնես ոլորտի մասնագետների հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է Global Businessman նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա համագործակցել start up-երի հետ:

“Ծրագիրը նպատակ ունի փնտրել նոր բիզնես գործընկերներ: Հաճախ մեզ ներկայացնում են նախագծեր, որոնք գեղեցիկ շարադրանք ունեն, բայց դրանք գրողներն իրականում գաղափար չունեն, թե ինչպես կարելի է դրանով գումար վաստակել: Որոշ դեպքերում նման համագործակցությունը սկսնակ ուսանողին կարող է դարձնել բիզնես աշխարհում հայտնի դեմք”,- նշել է Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում IBM ծրագրի համակարգող Ալեքսեյ Պոլունինը:

Այս ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ, իսկ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում ունի մեկ տարվա պատմություն:

IBM-ի վերջին տարիների նորարարական լուծումների ավելի քան 90 տոկոսը start up-երի հետ համագործակցության արդյունքում է իրականացվել: