18:00 | 26.11.13 | Նորություններ | 931

IBM-ը Երեւանում ներկայացրել է Smarter Planet ծրագիրը

IBM կորպորացիան Հայաստանում կներդնի Smarter Planet ծրագրի մասը կազմող Smarter City նախագիծը, որը նորարարական տեխնոլոգիաների միջոցով հեշտացնում է քաղաքային կառավարման համակարգը:
 
“IBM-ը Smarter City ծրագրի միջոցով ստեղծում է քաղաքային միջհաղորդակցության ցանց, նպաստում քաղաքային կյանքի հեշտացմանը  եւ տալիս ապագայի հեռանկարները”,- ներկայացնելով ծրագիրը, նշել է IBM-ի Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ-ի գծով տնօրեն Ացե Վիդեւիչը:

Նա բերել է Smarter Planet ծրագրի մի քանի օրինակներ, այդ թվում Վիետնամում ստեղծված ավտոբուսային համակարգը, որը հնարավորություն է տալիս ավտոբուսներին փոխել երթուղին այն դեպքում, երբ մոտակա ճանապարհին խցանում կամ ճանապարհատրասնպորտային պատահար է գրանցվել:

Մեկ այլ համակարգ, այս անգամ Սլովակիայում, ստեղծված է Smarter Building համակարգով. դրա օգնությամբ ավտոմատ կառավարվում են շենքի լույսերը, ինչը խնայում է էլեկտրաէներգիան: