14:04 | 08.11.13 | Նորություններ | 3033
ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր տեղեկացրել է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականացվող միջամտության աղբյուրը՝ չարտոնված եւ անօրինական սարքերը, հայտնաբերվել են, եւ դրանց գործունեությունը դադարեցվել է:
Վերը նշված խնդիրների պատճառով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երեւանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաեւ «Կասկադ» համալիրի եւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում:
Անօրինական սարքերը հայտնաբերվել են, եւ դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ եւ նրանց հետ համագործակցաբար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնել է, որ հետագայում եւս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված եւ անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու եւ դադարեցնելու համար: