13:25 | 04.11.13 | Նորություններ | 5216

Օրանժ Արմենիա-ն ներկայացրել է նոր սակագնային պլանները

Հայաստանյան գործունեության 4-ամյակի կապակցությամբ Օրանժ Արմենիան այսօր հանդես է եկել նոր կանխավճարային առաջարկներով` պարզեցնելով ներկայիս կանխավճարային ծառայությունների պորտֆելը:

«Հեռահաղորդակցային ծառայությունների կանխավճարային տարբերակը նախընտրող բաժանորդները կարող են ընտրել 3 պարզ սակագնային պլաններից մեկը` «Օրանժ Բարեւ», «Սուպեր պարզ» եւ «Օրանժ մեկ»»,-ասել է Օրանժ Արմենիա-ի կանխավճարային ծառայությունների պատասխանատու Անահիտ Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ, «Օրանժ բարեւ» սակագնային պլանն այն բաժանորդների համար է, ովքեր օգտվում են տեղական եւ միջազգային զանգերից: Այս սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան զանգեր կատարել Օրանժի բոլոր բաժանորդների ընդամենը 5 դրամ/րոպե սակագնով, ստանալ անվճար միջազգային րոպեներ արտերկրից ստացած զանգերի դիմաց, ակտիվացնել անսահմանափակ ներցանցային րոպեներ, մեգաբայթեր եւ SMS փաթեթներ, իսկ յուրաքանչյուր անգամ հաշիվը լիցքավորելու դեպքում ստանալ Օրանժ Մերսի միավորներ:

«Օրանժ մեկ» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր ավելի շատ շփվում են Օրանժի բաժանորդների հետ եւ նախընտրում են շփումն ինտերնետի միջոցով: «Օրանժ մեկ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան 1 դրամ սակագնով ցանցի ներսում զանգեր կատարել եւ SMS-ներ ուղարկել, այցելել սոցիալական կայքեր` հաշիվը 500 դրամով լիցքավորելու միջոցով:

«Սուպեր պարզ» սակագնային պլանն ուղղած է այն բաժանորդներին, ովքեր ընկերներ ունեն ինչպես Օրանժի, այսպես էլ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների ցանցում: Այս սակագնային պլանի բաժանորդները ցանցի ներսում եւ ցանցից դուրս զանգերի համար կօգտվեն 15 դրամ/րոպե սակագնից` հաշիվը լիցքավորելով առնվազն 500 դրամով: