Օրանժ Արմենիան սկսել է iPhone 5S-ի եւ iPhone 5c-ի վաճառքը:
Օրանժ Արմենիայի վաճառքների տնօրեն Արսեն Հովհաննիսյանն այսօր հայտնել է, որ սմարթֆոնը կվաճառվի ինչպես Օրանժ-ի բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց դրա:
Առանց բաժանորդագրության iPhone 5S-ը կարելի է ձեռք բերել 425 հազար դրամով, իսկ iPhone 5c-ն` 365 հազար դրամով: Օրանժի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին 12 կամ 24 ամիս միանալու դեպքում iPhone 5S-ը կարելի է ձեռք բերել սկսած 270 հազար դրամից, իսկ iPhone 5c-ն` 215 հազար դրամից: Ընկերությունը կտրամադրվի 1 տարի պաշտոնական երաշխիք:
«Այս տարի մենք նախնական գրանցում ենք իրականցրել` գրանցվել էին շուրջ 50 բաժանորդներ: Նրանցից առաջին 5-ը Օրանժ-ի կողմից նվերներ կստանան»,-ասել է Արսեն Հովհաննիսյանը:
Սմարթֆոնները ներկայումս վաճառվում են Օրանժի 11 խանութներում, հետագայում խանութների թիվը կընդլայնվի: