11:39 | 16.10.13 | Նորություններ | 3206

ԱրմենՏել-ը գործարկեց մինչեւ 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է շարժական ինտերնետի «512»  անսահմանափակ սակագնային փաթեթը:

Նոր առաջարկը, որը հասանելի է ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, հնարավորություն է տալիս օգտվել մինչեւ 512 Կբ/վ արագությամբ սիմետրիկ անսահմանափակ շարժական ինտերնետից:

«512» սակագնային փաթեթի ամսական արժեքն է 2500 դրամ կամ օրական 83 դրամ:

«512» սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են ընտրել իրենց հարմար հետվճարային կամ կանխավճարային հաշվարկային համակարգն, ինչպես նաեւ 100 դրամով ձեռք բերել Beeline USB-մոդեմ:

«Առաջարկը հարմարավետ է համակարգիչների, նեթբուքների կամ պլանշետների օգտատերերի համար, իսկ  հաշվարկային համակարգի ընտրության հնարավորությունը եւ USB-մոդեմի ձեռք բերման անհրաժեշտությունը դարձնում են այն էլ ավելի հարմարավետ` թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց համար»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միացման արժեքը կազմում է 1 000 դրամ` ողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Եթե հաճախորդը ցանկանում է ձեռք բերել USB-մոդեմ (Alcatel X300D), միացման գումարը կկազմի 5 000 դրամ, որից 4900 դրամը կհաշվանցվի բաժանորդի հաշվեկշռին:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «512» սակագնային փաթեթին միանալիս միացման վարձ չի գանձվում, իսկ 100 դրամով USB-մոդեմ հաճախորդները կարող են ձեռք բերել ծառայությունից 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում: