16:42 | 11.10.13 | Նորություններ | 3704
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են Արմավիրի մարզում համայնքային բարեկարգման ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է մարզի համայնքները դարձնել ավելի մաքուր, գրավիչ եւ հարմարավետ:
Այսօր «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ ընկերության աշխատակիցները այցելեցին Քարակերտ համայնք, որտեղ մեկնարկեցին «Գունագեղ այգի» եւ «Մաքուր միջավայր» միջոցառումները: «ԱրմենՏել»-ի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի աշխատակիցների եւ համայնքի երիտասարդների համատեղ ջանքերով ստեղծվել է հանրային այգի` հանգստի տաղավարներով եւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Իրականացվել է նաեւ աղբահանության եւ համայնքի գլխավոր փողոցների ձեւավորում՝ ցուցանակների, աղբամանների եւ սոցիալական իրազեկման վահանակների տեղադրումով:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունն է աջակցել այնպիսի ծրագրերի, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Այսօր Քարակերտ համայնքում մեր ընկերության աշխատակիցներն իրենց լուման ներդրեցին մի կարեւոր եւ գեղեցիկ ծրագրի իրականացման գործում: Համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքները դեռ երկար ժամանակ կուրախացնեն համայնքի բնակիչներին, իսկ այս միջոցառումը կդառնա շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի ամենավառ օրինակներից մեկը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի շրջանակում 2013 թվականին իրականացվելու է եւս 4 միջոցառում` Լեռնագոգ եւ Դալարիկ համայնքներում: