17:17 | 04.10.13 | Նորություններ | 2574
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Սերգեյ Կալուգինին:
«Ռոստելեկոմ»-ի նախագահը ՀՀ նախագահին ներկայացրել է Հայաստանում ընկերության ներդրումային ծրագրերը, զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին:
Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում եւ ընդգծել, որ «Ռոստելեկոմ»-ի հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը եւ պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն: