15:32 | 04.10.13 | Նորություններ | 4199

ԴիջիԹեք էքսպո-ի այցելուներին ներկայցվեցին DigiCamp ամառային ճամբարի լավագույն բիզնես գաղափարները

Հայաստանում կայացած առաջին DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվեցին DigiTec Expo 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի շրջանակում:

DigiTec ֆորումի կազմակերպիչների որոշմամբ, երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացվեցին երկու առանձին տաղավարներով եւ առաջացրեցին մեծ հետաքրքություն ցուցահանդեսի այցելուների շրջանում:

DigiTec ֆորումն այս տարի անց է կացվում Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում գտնվող «Երեւան Էքսպո» կենտրոնում:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Շատ հաճելի է տեսնել, որ ֆորումի առաջին իսկ օրից հայ գորածարները ցուցաբերեցին մեծ հետքրքրություն DigiCamp տաղավարի հանդեպ: Սա նաեւ բացառիկ հնարավորություն էր մեր երիտասարդների համար, քանի որ նրանք այստեղ ստացան իրենց «ապագայի ուղեգիրը», ձեռք բերեցին նոր կապեր հետագա համագործակցության համար եւ ծանոթանացան ապագա գործընկերների հետ: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. երիտասարդ նախաձեռնողները մեր աջակցությամբ արդեն իսկ ստեղծում են իրենց բիզնեսը: Հաշվի առնելով նրանց ներկայացրած գաղափարների նորարարությունը եւ արդիականությունը` համոզված եմ, որ կտեսնենք, թե նրանք ինչպես են վաղը ղեկավարում սեփական ընկերությունը, ստեղծում նոր աշխատատեղեր եւ զարգացնում երկրի տնտեսությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ: