15:42 | 17.09.13 | Նորություններ | 3006
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մեծացրել է Drive հետվճարային սակագնային փաթեթում բջջային գերարագ ինտերնետի ծավալները ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար:
«Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» եւ «Դրայվ-25» սակագնային փաթեթների բաժանորդներն ավտոմատ կերպով համապատասխանաբար տեղափոխվել են «Դրայվ-3», «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթներ եւ այսուհետ յուրաքանչյուր ամիս կստանան Beeline բջջային գերարագ ինտերնետի ավելացված ծավալներ:
«Դրայվ-3» սակագնային փաթեթում նախատեսված է ամսական 3GB գերարագ ինտերնետ, իսկ «Դրայվ-8», «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթներում` 8GB, 20GB եւ 50GB բջջային տրաֆիկ առանց արագության սահմանափակման: Drive սակագնային փաթեթի գործող բաժանորդների համար բաժանորդային վճարը մնում է անփոփոխ:
«Այս առաջարկը մենք համատեղել ենք ընկերության կողմից հայտարարված աշխատանքային սկզբունքների հետ` սակագնային քաղաքականության մեջ ներառելով սոցիալական բաղադրիչը եւ բարձր տեխնոլոգիական լուծումները: Drive սակագնային փաթեթները հասանելի դարձան ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք հնարավորություն ընձեռեցին մեր առաջարկը դարձնել ավելի շահավետ: Այսուհետ մեր ընկերության բաժանորդները նույն սակագնով կարող են ավելի մեծ ծավալներով օգտվել բջջային գերարագ ինտերնետից»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Դրայվ-3» եւ «Դրայվ-8» սակագնային փաթեթների նոր բաժանորդներին 6 ամիս ծառայությունից օգտվելու դեպքում USB-մոդեմ կտրամադրվի 100 դրամով: USB-մոդեմներ կարող են ձեռք բերել նաեւ «Դրայվ-20» եւ «Դրայվ-50» սակագնային փաթեթների նոր բաժանորդները 3 ամիս այս ծառայությունից օգտվելու դեպքում: