15:28 | 09.09.13 | Նորություններ | 4332

MNP-ի շնորհիվ Հայաստանում բջջային կապի ոլորտն էլ ավելի մրցունակ կդառնա, ասել է Orange-ի տնօրենը

Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր ասել է, որ շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանում բջջային կապի ոլորտն էլ ավելի մրցունակ կդառնա եւ կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը:

Ֆրանսիս Ժելիբտերն այս մասին ասել է` մեկնաբանելով «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միության» հայտարարած մրցույթը` կենտրոնացված տվյալների բազայի ավտոմատացված համակարգի ստեղծման ու սպասարկման ծառայություններ մատուցող ընտրելու համար:

Ս.թ. հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:

Շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգը Հայաստանում կներդրվի 2014թ.-ի հունվարի 1-ին: