17:06 | 21.08.13 | Նորություններ | 3331
Orange-ն այսօր ներկայացրել է հատուկ առաջարկ իր նոր կանխավճարային բաժանորդների համար:
Բոլոր նրանք, ովքեր մինչեւ սեպտեմբերի 30-ը կմիանան Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը, հնարավորություն կստանան ընդմիշտ անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից՝ ներառյալ Facebook, Twitter, Odnoklassniki, Vkontakte, LinkedIn: Հեռախոսի բրաուզերից այս կայքեր այցելելու համար բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 2 ԳԲ ինտերնետի ծավալ: Ավելին, ստեղծելով «Իրար հետ» փաթեթ 2-ից 4 հոգով՝ կարելի է փաթեթի ներսում իրար հետ խոսել անսահմանափակ՝ օրական վճարելով 20 դրամ:
«Մեր կանխավճարային սակագնային պլաններն ունեն լուծումներ բոլորի համար՝ երիտասարդների, աշխատողների, մարզերի բնակիչների եւ այլոց համար: Մենք առաջարկում ենք հրաշալի տարբերակներ ցանցի ներսում եւ ցանցից դուրս, ինչպես նաեւ միջազգային համարներին զանգահարելու, ռոմինգից օգտվելու, Orange Merci միավորներ կուտակելու համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Առաջարկի բոլոր մանրամասները հասանելի են այս հղումով: