17:04 | 21.08.13 | Նորություններ | 2868

Orange-ն առաջարկում է նվեր հավելյալ հեռախոս եւ SIM քարտ

Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 30-ը Orange-ն առաջարկում է այն առաջին 5000 բաժանորդներին, ովքեր կմիանան Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին 24 ամսով, ձեռք բերել ոչ միայն մեկ հեռախոս հատուկ գնով, այլ նաեւ եւս մեկը 1 դրամով ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի համար:

Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի ֆոտոխցիկ եւ բջջային ինտերնետից օգտվելու հնարավորություն: Երկրորդ հեռախոսի հետ բաժանորդներն անվճար կստանան կանխավճարային SIM քարտ, որով հնարավոր կլինի մեկ ամիս շարունակ անվճար զանգահարել հիմնական հեռախոսահամարին ու Orange-ի ծառայություններից օգտվող ընտանիքի եւս երկու անդամի, իսկ առաջին ամսվա ավարտից հետո՝ շարունակել զանգահարել վերջիններիս անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ:

«Orange-ում մենք վերջերս հնարավորություն ստեղծեցինք ընտանիքի ներսում իրար հետ անվճար խոսելու համար՝ «Orange Իրար հետ» փաթեթը: Այսօր մենք այդ հնարավորությունը լրացնում ենք մեկ այլ առաջարկով», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով: