14:36 | 08.08.13 | Նորություններ | 3307

ԱրմենՏելը ընդլայնել է իր բջջային ցանցը երկու սահմանամերձ գյուղում

2013թ. օգոստոսի սկզբին ԱրմենՏելը ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արեւելյան սահմանի տարածքում` ապահովելով  Խնածախ եւ Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով եւ շարժական ինտերնետով:

Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում  ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից եւ  3G ինտերնետից այսուհետ կարող է օգտվել ավելի քան 1500 բնակիչ, հայտնել են ընկերությունում:

«2013-ի առաջին եռամսյակի արդյունքներով ԱրմենՏելը դարձավ  առաջատար լայնաշերտ ինտերնետի բաժանորդային բազայի աճով: Նման արդյունքներին հասնել հնարավոր է միայն շարունական ներդրումների շնորհիվ, որն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի տարբեր շրջաններում: Նոր որդեգրած կորպորատիվ քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն կարեւորում ենք սոցիալական բաղադրիչի ներառումը սակագնային քաղաքականության մեջ, այլեւ մեծ ուշադրություն ենք դարձնում ցանցի ընդլայնմանը եւ որակյալ կապի տրամադրմանը անգամ երկրի ամենահեռավոր շրջաններում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԱրմենՏելն իրականացնում է նաեւ աշխատանքներ՝ ուղղված ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչը մոտ ապագայում հնարավորություն կտա վերը նշված գյուղերի բնակիչներին օգտվել նաեւ Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայություններից, նշել են ընկերությունում: