15:17 | 31.07.13 | Նորություններ | 3417

Orange-ի բաժանորդը կմեկնի Վրաստան

Այսօր հայտնի դարձավ Օրանժի բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Նա Երեւանում բնակվող Ռուդիկ Գաբայանն է, ում զանգահարել էր իր մորաքրոջ տղան Վրաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Ռուդիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Վրաստան մեկնելու ուղեւորության հավաստագիր:

«Այսօր ամփոփում ենք այս յուրահատուկ առաջարկի վերջին շաբաթը: Ռուդիկը տասներկուերորդ բաժանորդն է, ով Orange-ից անակնկալ ճամփորդության հավաստագիր է ստանում: Շնորհավորում ենք Ռուդիկին, հուսով ենք, որ անակնկալը ստացվեց, եւ նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը», - ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: