11:20 | 30.07.13 | Նորություններ | 4309
Այսօրվանից Ռուսաստանում ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժի բաժանորդների հաշվին՝ անկախ այն բանից՝ վերջիններս Հայաստանում են, թե Ռուսաստանում գտնվում են ռոմինգում:
Գումարի փոխանցման ծառայությունից կարելի է օգտվել՝ հատուկ այդ նպատակով ստեղծված https://oplata.megafon.ru/order/1184290 կայք այցելելով կամ SMS ուղարկելով 3116 կարճ համարին՝ տեքստում միջազգային ձեւաչափով նշելով գումարը ստացող բաժանորդի հեռախոսահամարը ՝ +374 95/55 XXXXXX {բացատ} փոխանցվող գումարի չափը, հայտնել են ընկերությունում:
Հնարավոր է կատարել 20 ռուբլուց մինչեւ 5,000 ռուբլի գումարի չափով միանվագ փոխանցում: ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել ամեն օր՝ օրական 15,000 ռուբլու եւ ամսական՝ 40,000 ռուբլու չափով: Ամեն անգամ նախքան գումար փոխանցելը բաժանորդները պետք է համոզվեն, որ ՄեգաՖոնի իրենց հաշվին առնվազն 10 ռուբլի ունեն:
Գումարի առցանց փոխանցման դեպքում գանձվում է 3.3% միջնորդավճար, SMS-ի միջոցով գումար փոխանցելիս՝ 4.95% միջնորդավճար:
Օրանժ եւ ՄեգաՖոն ընկերությունների համագործակցությունն սկսվել է 2012թ. մարտին, որի շրջանակներում ընկերությունները հանդես եկան ռոմինգի իրենց բացառիկ առաջարկով, որի շնորհիվ Ռուսաստանում գտնվող Օրանժի բաժանորդները կարող են միանալ ՄեգաՖոնի ցանցին եւ ռոմինգից օգտվել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով Օրանժի եւ ՄեգաՖոնի ցանցերում մուտքային եւ ելքային զանգերի համար, ինչպես նաեւ օգտվել GPRS ինտերնետից՝ 30 դրամ/րոպե սակագնով: