16:29 | 26.07.13 | Նորություններ | 3091

Orange Armenia-ի բաժանորդը կմեկնի Գերմանիա

Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ցանցում 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը ստացած Եղվարդ քաղաքի բնակիչ Անիկ Հովակիմյանը կմեկնի Գերմանիա:

«Այսօր մենք արդեն տասնմեկերորդ տոմսի հավաստագիրն ենք հանձնում այս յուրահատուկ առաջարկի շրջանակներում: Անիկը նույնպես ստանում է անակնկալ տոմս Orange-ից՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Առաջարկի ավարտին մնացել է մեկ շաբաթ, այնպես որ մեր բաժանորդներին խորհուրդ ենք տալիս խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին հաճախ զանգահարել իրենց Orange համարին», - ասել է Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը: