14:39 | 26.07.13 | Նորություններ | 3608
2013թ. I կիսամյակում Հայաստանի երեք բջջային օպերատորները 19,9 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 5.3 մլրդ-ով կամ 36.6%-ով ավել է 2012թ. նույն ցուցանիշից:
Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 3-րդ տեղն է զբաղեցրել 1000 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2013-ի հունվար-հունիսին վճարված հարկերի ընդհանուր ծավալը 11 մլրդ 190.1 մլն դրամ է կազմել: 2012թ. I եռամսյակի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 54.2%-ով:
4-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 7 մլրդ 504.5 մլն դրամի հարկ: 2012թ. I եռամսյակի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 23.4%-ով:
42-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 1,22 մլրդ դրամի հարկեր է վճարել: Վերջինս անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ նվազեցրել է վճարված հարկերը 1.7%-ով:
2013-ին I եռամսյակում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարող ընկերություններից ընդգրկվել են Ucom-ը (89-րդ տեղ, 680.4 մլն դրամ), Ռոստելեկոմ ապրանքանիշով գործող ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ-ն (206-րդ տեղ, 261.2 մլն դրամ) եւ Armenian Datacom Company-ն (970-րդ տեղ, 47.6 մլն դրամ):