Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան 14 հասցեով գործարկվել է Ռոստելեկոմ-Հայաստանի թվով տասներորդ (Երեւանում՝ երկրորդ) վաճառքի եւ սպասարկման սրահը:
Համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ եւ օգտվել Ռոստելեկոմի ծառայություններից, այլ նաեւ ստանալ խորհրդատվություն եւ գնել համակարգիչներ ու աքսեսուարներ, հայտնել են ընկերությունում:
Պաշտոնական բացման արարողության անակնկալներից էր բոլոր բաժանորդագրվողներին անվճար տրամադրվող հեռախոսահամարը: Ռոստելեկոմի ծառայություններին Աջափնյակ համայնքի վաճառքի եւ սպասարկման սրահում հուլիսի 18-20-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու կրկնվող թվանշաններով գեղեցիկ հեռախոսահամարներ: