Արչիլ Մագրադձեն
14:56 | 11.07.13 | Նորություններ | 5837
Արչիլ Մագրադձեն նշանակվել է ԱրմենՏել-ի շարժական կապի կոմերցիոն տնօրեն:
Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության եւ իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում, ինչպես նաեւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում:
Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է.
«Ողջունում եմ Արչիլին մեր ընկերության շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: Բջջային սեգմենտը մեր բիզնեսի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է: Համոզված եմ, որ տարբեր երկրների հեռահաղորդակցության շուկաներում ձեռք բերված հարուստ փորձը Արչիլին հնարավորություն կտա կիրառել լավագույն միջազգային բիզնես-մոդելները Հայաստանում»:
Արչիլ Մագրաձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից մինչեւ մարքեթինգի եւ վաճառքի տնօրեն:
2006թ-ին Արչիլ Մագրաձեն միացել է վրացական Mobitel ընկերության թիմին, որտեղ ունեցել է ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկին: 2007-ից մինչեւ 2008-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:
2010-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել է Unitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները եւ եկամուտները, իսկ 2012-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:
Արչիլ Մագրաձեն ամուսնացած է, ունի 4 երեխա: