17:02 | 09.07.13 | Նորություններ | 4074
Այսօր հայտնի է դարձել, թե որ երկրից է գրանցվել հուլիսի 24-ից 30-ն ընկած շաբաթվա 50 000-րդ միջազգային հեռախոսազանգը, ինչպես նաեւ այն բաժանորդի անունը, ով ստացել էր այդ զանգը: Վերջինս Գյումրու բնակիչ Հարություն Հարությունյանն է, ում զանգահարել էր իր ընկերն Իսպանիայից: Քանի որ Հարությունն այս օրերին աշխատանքային այցով ուղեկցում է «Շիրակ» ֆուտբոլային թիմին եւ երկրում չի գտնվում, առաջիկա ամռան ընթացքում Իսպանիա մեկնելու օդանավի տոմսի հավաստագիրնն այսօր ստացավ Հարությունի ընկերը:
«Ուրախությամբ ենք հանձնում այս տոմսի հավաստագիրը, որը Հարությունին հնարավորություն կտա ամառվա ընթացքում՝ իր ընտրած ժամանակ, մեկնել Իսպանիա: Շնորհավորում ենք ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ: Ամառային արձակուրդները դեռ նոր են սկսվում, այնպես որ մեր մյուս բաժանորդներին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ»,- ասել է Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մինչեւ հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ 50000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: