09:43 | 02.07.13 | Նորություններ | 3258
Orange-ը ներկայացրել է երկու նորություն բջջային ինտերնետից օգտվողների
համար: Առաջինը Facekook SMS ծառայությունն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են բջջային հեռախոսի միջոցով շփվել Facebook-ում, անգամ եթե այդ պահին ինտերնետը հասանելի չէ:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել կամ Facebook-ի էջում՝ «Հաշվի կարգավորումներ» բաժնում կամ հեռախոսից ուղարկելով SMS 32665 կարճ համարին` տեքստում նշելով «fb»:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ SMS-ների համար գանձումը կկատարվի ինչպես ներցանցային SMS-ների համար` ըստ բաժանորդի սակագնային պլանի:
«Տարվա այս ժամանակահատվածում բոլորը, և հատկապես ուսանողները հաճախ են ճամփորդում՝ երբեմն լինելով այնպիսի վայրերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Նրանց համար, ում Facebook-ում կապի մեջ լինելն ամենօրյա անհրաժեշտություն է, այս առաջարկը կդառնա ամենասիրված ծառայություններից մեկը», ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Երկրորդ նորությունը «Խոսենք» կանխավճարային ծառայության «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդների համար է: Վերջիններս շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն: