17:57 | 01.07.13 | Նորություններ | 3945
Այսուհետ բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից` գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են, թե ոչ:
Անհրաժեշտ է այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը եւ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին, եւ բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով անձը գրանցվել է որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի նրա մոտ: