11:19 | 10.06.13 | Նորություններ | 5545
Orange-ը եւ Զիգզագ-ը հայտարարել են ընկերությունների միջեւ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Դալմա Գարդեն Մոլում գտնվող “Զիգզագ” մեգասթորում այսուհետ առաջարկվելու է նաեւ Orange-ի ծառայությունների հիմնական ցանկը:
Մեգասթորում առաջարկվելու է Orange-ի ձայնային կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների, ինչպես նաեւ ինտերնետ ծառայությունների վաճառք, վճարումների ընդունում եւ այլն: Այստեղ ներկայացված է լինելու նաեւ Orange-ի առաջարկած հեռախոսների ու սմարթֆոնների տեսականին, որոնք, ինչպես Orange-ի խանութներում, բաժանորդներին կառաջարկվեն հատուկ գնով՝ մեկ կամ երկու տարի բաժանորդագրվելու դեպքում, երաշխիքով եւ հետվաճառքային սպասարկմամբ, հայտնել են Orange Armenia-ում:
«Դալմա Գարդեն Մոլը դարձել է գնումներ կատարելու երեւանյան կարեւոր վայրերից մեկը, եւ պատահական չէ, որ հենց այստեղ է մեկնարկում Orange-ի եւ Զիգզագի ապրանքների եւ ծառայությունների համատեղ ներկայացումը հաճախորդներին: Մենք իսկապես ցանկանում ենք, որ մեր նոր ու հին հաճախորդները Orange-ի ծառայությունները գտնեն Երեւանում եւ մարզերում՝ իրենց հարմար բոլոր վայրերում, եւ այդ պատճառով է, որ մենք ընդլայնում ենք մեր ներկայությունը երկրում մեր հին ու նոր գործընկերների միջոցով: “Զիգզագ” ընկերությունն էլեկտրատեխնիկայի ոլորտի առաջատարներից է Հայաստանում, եւ ուրախ ենք հենց վերջինիս հետ կյանքի կոչել «խանութ խանութում» կոնցեպտի մեր նախագիծը: Զիգզագ մեգասթորում մեր հաճախորդներին կընդունեն հարմարավետ պայմաններում եւ բազմատեսակ առաջարկներով»,- ասել է Օրանժ Արմենիա-ի անուղղակի վաճառքների ղեկավար Գրիգոր Դավթյանը:
«Մեգասթորն ինքնին նոր ձեւաչափ է մեզանում, որտեղ Զիգզագը հանդես է գալիս շուրջ 4700 որակյալ ապրանքատեսակով եւ մենք շատ ուրախ ենք հենց այս առեւտրային հարթակում սկիզբ դնելու նոր համագործակցության Օրանժ Արմենիա ընկերության հետ՝ ներկայացնելով հաճախորդներին նոր ապրանքատեսակներ եւ որակյալ ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- հավելել է “Զիգզագ” ընկերության տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը: