12:26 | 22.05.13 | Նորություններ | 5075
Այսօր Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 20/52 հասցեում բացվել է Ռոստելեկոմի թվով 8-րդ եւ Երեւանում առաջին վաճառքի եւ սպասարկման սրահը:
Մինչ այդ ընկերությունը ինտերնետի եւ IP-հեռախոսակապի ծառայություններ էր մատուցում Հայաստանի մարզերում:
Առաջիկայում Ռոստելեկոմի ծածկույթն ընդգրկելու է Երեւան քաղաքի բոլոր համայնքները, եւ երեւանաբնակները նույնպես հնարավարություն են ստանալու օգտվելու Ռոստելեկոմի գերարագ ինտերնետի եւ հեռախոսակապի ծառայություններից, հայտնել են ընկերությունում, հավելելով, որ Երեւանի բնակիչները ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմի գերարագ ինտերնետի եւ հեռախոսակապի (շուտով նաեւ հեռուստատեսության) ծառայություններից, այլ նաեւ խորհրդատվություն ստանալ վաճառքի եւ սպասարկման սրահներում:
Ընկերությունում նշել են, որ 2013թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Ռոստելեկոմի կողմից ՀՀ-ում իրականացվել են շուրջ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են ՀՀ 12 քաղաքներում ենթակառուցվածքների ձեւավորմանն ու զարգացմանը:
Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման սրահներ ներկայիս դրությամբ գործում են Աբովյանում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, Չարենցավանում, Կապանում եւ Արմավիրում, ուր գերարագ ինտերնետի, հեռախոսակապի եւ շուտով նաեւ հեռուստատեսության ծառայություններին բաժանորդագրվելուց բացի բաժանորդները կարող են ձեռք բերել համակարգիչներ եւ աքսեսուարներ: