14:59 | 20.03.13 | Նորություններ | 3346

Օրանժը վերազինել է մայրուղային ցանցը

Օրանժ Արմենիա-ն ավարտին է հասցրել իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինման աշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին, հայտնել են ընկերությունում:

Օրանժ Արմենիա-ի վերազինված ցանցը կառուցված է Alcatel-Lucent ընկերության օպտիկական համակցված տեխնոլոգիայով եւ էականորեն մեծացնում է մայրուղային ցանցի արագությունը եւ թողունակությունը, որի միջոցով են մատուցվում գերարագ ինտերնետի ծառայություններ:

Այս վերազինմամբ ընկերությունը հզորացնում է տվյալների հաղորդման կապուղին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կարեւոր տարածաշրջանային դարպաս է դեպի համացանց:

«Մեր ցանցի այս նոր վերազինմամբ մենք կարող ենք առաջարկվող ծառայությունների էլ ավելի լավ որակ եւ օգտագործման հարմարավետություն առաջարկել մեր բաժանորդներին: Հայաստանում Orange-ի կողմից առաջարկվող շարժական ինտերնետի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, որը նկատվում է մեր բաժանորդների թվի աճով եւ օգտագործվող տրաֆիկի ծավալներով: Մենք լիովին պատրաստ ենք մեր ցանցում նոր բաժանորդներ ընդունել եւ հատկապես առաջարկել նրանց օգտվել մեր վերջին առաջարկից, որով մեր բաժանորդներին ընձեռում ենք գերարագ ինտերնետի հսկայական ծավալներից օգտվելու հնարավորություն»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: