Կանանց միամսյակի առթիվ բոլոր նրանք, ով կբաժանորդագրվի Ռոստելեկոմի ինտերնետի ծառայություններին մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, կստանան 50% զեղչ առաջին ամսվա բաժանորդային վարձի համար:
Ռոստելեկոմի ծառայություններն արդեն հասանելի են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր քաղաքներում եւ Նուբարաշենում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր եւ Չարենցավան քաղաքներում, հայտնել են ընկերությունում:
Առաջիկա ամիսների ընթացքում Ռոստելեկոմի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաեւ Արմավիր, Մեծամոր, Հրազդան եւ Քաջարան քաղաքների բնակիչները: