Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը
15:09 | 01.02.13 | Նորություններ | 3872
Orange-ն այսօր հայտարարել է, որ երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչեւ մարտի 31-ը: Ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
Յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչեւ 10 րոպե տեւողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, եւ 5 րոպե` 10 եւ ավելի րոպե տեւողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 եւ 10-ում):
«Այս առաջարկը, որը մենք ներկայացրել էինք Ամանորի տոներին, մեծ արձագանք գտավ բաժանորդների շրջանում. մեր բաժանորդներն ավելի քան 140,000 անգամ ստացել են անվճար րոպեներ՝ աշխարհի տարբեր երկրներ զանգահարելու համար», - ասել է Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչեւ ապրիլի 15-ը:
Առաջարկը չի գործում Orange Բիզնես-ի բաժանորդների համար: