16:07 | 18.01.13 | Նորություններ | 4150
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը, որը թույլ է տալիս ստեղծել ինտերնետի մուտքի շարժական կետ`ընկերների, ընտանիքի անդամների եւ շարժուն աշխատանքային խմբերի համար: Գրպանում տեղավորվող եւ ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ այս սարքն ընձեռում է հետեւյալ հնարավորությունները.
• ինտերնետ հասանելիության ապահովում եւ ներքին ցանցի ստեղծում մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, սեղանի համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն),
• պաշտպանված ներքին անլար ցանցի ստեղծում,
• անմիջապես համակարգչից SMS-ների ուղարկում եւ ստացում:
«ՄՏՍ Hay-Fi» մոդեմը գործարկելու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:
«ՄՏՍ Hay-Fi»-ի միջոցով կարելի է մուտք գործել ինտերնետ ու ստեղծել ներքին ցանց ցանկացած տեղում եւ ցանկացած պահի:
«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորեւ բերված «ՄՏՍ կոնեկտ» չորս սակագնային պլաններից յուրաքանչյուրի հետ: Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.
Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» անվճար
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +» անվճար
«ՄՏՍ կոնեկտ 256» 5000 դրամ
«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» 3000 դրամ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: