Բագրատ Ենգիբարյանը
14:07 | 18.01.13 | Նորություններ | 3668
2012-ին, նախնական գնահատականներով, Հայաստանի ՏՏ-ոլորտն աճել է 20%-ով, այսօր ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա, ոլորտի շրջանառությունը անցյալ տարի կազմել է շուրջ $250 մլն, աշխատատեղերն աճել են շուրջ 10%-ով (մոտ 10 000):
«Ոլորտում գործող ընկերությունների թիվը եւս աճել է շուրջ 10% -ով եւ ներկայումս կազմում է մոտ 400, որոնց արտադրանքի 60%-ն արտահանվում է», - ասել է Բագրատ Ենգիբարյանը: