06:34 | 28.12.12 | Նորություններ | 3993

3G Wi-Fi երթուղիչը հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր MF25 3G Wi-Fi երթուղիչը, որն ապահովում է ներբեռնման մինչեւ 7.2 Մբիթ/վրկ եւ վերբեռնման` մինչեւ 5.76 Մբիթ/վրկ արագություն:

Երթուղիչն ապահովում է ինչպես անլար ինտերնետի, այնպես էլ ներքին ցանցի ու հեռախոսակապի հնարավորություն:

Սարքն արժե 65000 դրամ, իսկ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է անվճար, հայտնել են ընկերությունում: