Դեկտեմբերի 28-ին Գյումրիում կբացվի Ռոստելեկոմի կապի ծառայությունների երրորդ հայաստանյան վաճառքի սրահը՝ Աբովյան եւ Աշտարակ քաղաքներից հետո:
Գյումրիում սրահը կգործի Սայաթ-Նովա 3/1 հասցեում:
Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաեւ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը: