02:25 | 27.12.12 | Նորություններ | 1425

Հայտնի են ATS award մրցույթի հաղթողների անունները

Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան եւ ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները:

Մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012թ.` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի`

1.      «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին,
2.      «ZyabS» թիմն արժանացավ «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին;
3.      «Ankashar.am» թիմն արժանացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին:

Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր եւ նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երեւան Էքսպո» կենտրոնում:

Նախաձեռնությանն աջակցել էին «Երեւան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) եւ «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները: