ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
05:22 | 13.12.12 | Նորություններ | 3203
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) գործարկել է ֆիզիկական անձանց համար շարժական ինտերնետի «Ստեպ» նոր սակագնային փաթեթը: Նոր սակագնային փաթեթը հասանելի է հետվճարային եւ կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար, հայտնել են ընկերությունում:
Սակագնային փաթեթի շրջանակում 1 ՄԲ փոխանցված/ստացված տվյալների արժեքը կազմում է 2,5 դրամ: «Ստեպ» սակագնային փաթեթի արժեքը կազմում է 1000 դրամ, ընդ որում ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:
«Ձմեռային հանգստյան օրերի եւ ամանորյա տոնակատարությունների նախաշեմին ԱրմենՏելն ընդլայնում է շարժական ինտերնետի տեսականին եւ ի լրումն գործող սակագների առաջարկում է տարիֆիկացում` ըստ մեգաբայթի: Առաջարկի յուրահատկություն է 1 ՄԲ տվյալների ցածր սակագինը, իսկ բաժանորդային վարձի բացակայությունը հնարավորություն կընձեռի հաճախորդներին վճարել միայն օգտագործված ծավալի համար», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: