Երեւան/Մեդիամաքս/. Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հանդիպել է Oracle ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Քննարկվել է Oracle-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:
Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում եւ ծանոթ են արդեն իսկ մեկնարկած եւ գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի: