07:34 | 05.12.12 | Նորություններ | 791

Եվրահանձնաժողովը հեռուստացույց արտադրողներին տուգանել է ռեկորդային €1.47 մլրդ-ով

Եվրահանձնաժողովը ռեկորդային €1.47 մլրդ-ի տուգանք է կիրառել հեռուստացույցներ եւ մոնիթորներ արտադրող մի շարք ընկերությունների նկատմամբ:

ԵՄ հակամենաշնորհային մարմինը մեղադրում է նրանց շուրջ մեկ տասնամյակի ընթացքում գները ֆիքսելու պայմանավորվածության գալու մեջ:
 
Հոլանդական Philips-ին առաջադրվել է ամենամեծ տուգանքը՝ €313.4 մլն, հաջորդն LG Electronics-ն է (€295.6 մլն): Panasonic-ը, Samsung-ը, Toshiba-ն եւ Technicolor-ն ընդհանուր առմամբ վճարելու են 375 մլն եվրոյի տուգանք:

Թայվանյան Chunghwa Picture Tubes ընկերությունը խուսափել է տուգանք վճարելուց, քանի որ հենց նա է հայտնել կարտելի առկայության մասին:

«Այս կարտելը ցուցադրել է ամենավատ հակամրցակցային վարքագիծը, որն արգելված է Եվրոպայում գործող ընկերությունների համար», - ասել է ԵՄ Տնտեսական մրցակցության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան: