04:19 | 05.12.12 | Նորություններ | 2843

ԱրմենՏելը համալրել է «Սուպեր Միքս» սակագնային փաթեթը նոր ծառայությամբ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) նոր ծառայություն է գործարկել «Սուպեր Միքս» կանխավճարային սակագնային փաթեթի բաժանորդների համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս` ուղարկելով անվճար *114# հրահանգը, ստուգել 0 դրամ/րոպե Beeline բջջային ցանցի ներսում սակագնի գործողության ժամկետը:

Նոյեմբերի 22-ին «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկել է նոր «Սուպեր Միքս» կանխավճարային սակագնային փաթեթը: Նոր նախաձեռնության շրջանակում  յուրաքանչյուր միանվագ 500 եւ ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ եւ տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում ` 7 օր շարունակ  անսահմանափակ շփվել: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է  օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային եւ միջքաղաքային զանգերի եւ այլ ծառայությունների համար:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “08052” բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին: